ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ հունիսի 19–ին, հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին: Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: