Հուլիսի 1-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա: Նման որոշում կայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում, որտեղ քննարկում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացրած հայցը:

ՀՀ անապահով խավին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելի սպառելու դեպքում ավելի սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91դոլար: