Կոտայքի մարզում, հունիսի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։40- սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Ա-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հռիփսիմե Պ-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 20 մետր ընկել ձորը՝ բախվելով ծառերին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու մոտ 30 րոպե անձրեւի տակ իրականացրել են տարածքի տեղազննում, որպեսզի պարզեին՝ վարորդը վթարի վայրո՞ւմ է, թե ոչ։

Մինչ փրկարարների ժամանումը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Մինչ դեպքի վայրում տեղազննություն էր կատարում հետաքննիչը, վարորդ Կարեն Ա-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։