Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մշտադիտարկումներ եւ կրկնայցեր են իրականացրել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք մանկապարտեզներում:

Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում եւ սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջեւ սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի եւ պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, ինչպես նաեւ մի շարք այլ կետեր:

Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են:

Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն: