Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Վարդան Ա․, ծնված 1992 թ․) եւ «Mazda 6» մակնիշների (վարորդ Արմեն Ո․, ծնված 1978 թ․) ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով։

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։