Դատարանը Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին պարտավորեցրել է իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային» վճարել 6.7 միլիոն եվրո, տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա հարձակվողը, որը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, դիմել էր դատարան՝ մեղադրելով «Բարսելոնային» իրեն 43.6 միլիոն եվրո պարտք լինելու և դրանից հրաժարվելու մեջ:

Գործի քննությամբ պարզ է դարձել, որ «Բարսելոնան» կատարել է բոլոր անհրաժեշտ վճարումները, իսկ Նեյմարը ակումբին պարտք է 6.7 միլիոն եվրո: