Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված  հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա։

NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց, որ նշված քրեական գործով Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այլ  դատավարկան կարգավիճակ ունեցող որեւէ անձ չկա: Նախաքննությունը շարունակվում է: