Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարակվի այս կիրակի։

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբանների Սամվել Դիլբանդյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունն անօրինական ու անհիմն է. «Մեր կողմից բոլոր առարկությունները ներկայացվել է։ Կարծում եմ, որ դատարանը կլինի իր բարձրության վրա եւ ներկայացված միջնորդությունն անպայման կմերժվի»։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։