Հունիսի 19-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ Արմավիր քաղաքի հանգստի գոտիների բացօթյա տաղավարներում քաղաքացիների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ առնվազն 1․5 մ հեռավորություն պահպանելու անհրաժեշտության, դիմակները պատշաճ կրելու կանոնների, մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ։

Աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների շրջանակում, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը:

Դիմակ չկրող մեկ քաղաքացու նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է արձանագրություն, իսկ Տեսչական մարմնի կողմից անվճար տրամադրվել  է մեկանգամյա օգտագործման դիմակ։

Ըստ անհրաժեշտության դիմակներ տրամադրվել են նաեւ այլ քաղաքացիների։

Վերահսկողական աշխատանքներն իրականացվում են ամեն օր։