Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն արդեն իսկ սկսել է աշխատանքը հավաքականի կազմի ընտրության հարցում:

Կապառոսն իր Twitter-ում լուսանկար է տեղադրել և գրել. «Աշխատում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում և արդեն իսկ մտածում ենք հաջորդ միջազգային խաղերի մասին: Ազգերի լիգայի մեկնարկին գնալով քիչ ժամանակ է մնում»։

Խոակին Կապառոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և, հատկապես, «Սևիլիա»-ում կատարած մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապառոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։