Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 706-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 12-րդ կետի 2-րդ սյունյակում «76» թիվը փոխարինել «86» թվով»,-ասված է որոշման մեջ: