Փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ծննդյան վկայականը վերականգնելուն աջակցելու հարցում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ դիմել է ՔԿԱԳ Կենտրոնի տարածքային բաժին՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար, սակայն տեղեկացվել է, որ փաստաթղթերի անբավարարության պատճառով դիմումը կմերժվի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալութունն իրականացրել են խնդրի համատեղ քննարկում: Համագործակցության արդյունքում քաղաքացուն տրամադրվել է ծննդյան վկայականը: