Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքով որոշումը: Որոշումն ընթերցեց  դատավոր Արսեն Նիկողոսյանը: Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի 2մլրդ դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:

Դատարանը երեք նիստում լսեց պաշտպանական կողմի, մեղադրող կողմի, տուժող կողմի փաստարկները: Դատարանը Ռոբերտ Քոչարյանին բազմաթիվ հարցեր ուղղեց՝ դատարանի առջեւ ունեցած պարտավորությունների հանդեպ նրա վերաբերմունքը պարզելու համար: