ՀՀ կառավարության այսօրվա՝ հունիսի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առողջապհության նխարար Արսեն Թորոսյանին հրապարակել ոչ թե կորոնավիրուսով վարակված թաղամասերը, այլ շենքերի հասցեները:

«Պետք է ոչ թե թաղամասերով, այլ շենքերով, հասցեներով հրապարակել, թե որտեղ քանի կորոնավիրուսով հիվանդ մարդ կա: Թող ով չի հավատում՝ գնան տեսնեն: Այսքան ժամանակ չենք կարողացել գոնե մեկ քաղաքացու համոզել, որ գա, կանգնի ասի, որ իր հարազատը մահացել է: Չնայած իրենց սուգն էլ ենք հասկանում»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանը արձագանքեց, որ կարելի է ասենք բազմաբնակարան շենքի հասցեն հրապարակել, իրենք դրանով կզբաղվեն:

Փաշինյանը բորբոքված շարունակեց. «Երբ որ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիա տարածելու, դա էլ պարզվեց խոսքի ազատությունն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես, ասում է: Ասում են՝ կորոնավիրուս չկա, վթարից մակացածի հարազատներին փող են տալիս, որ համաձայնեն, որ իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել»,-ասաց նա: