4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում հունիսի 17-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունք:

ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողները հրահանգավորվել են մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, անցել առաջադրանքի կատարմանը:

Պարապմունքի նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գիտելիքների ու պատրաստության աստիճանի ստուգումը:

Անձնակազմը հաջողությամբ  կատարել է առաջադրանքը և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: