Արմավիրի մարզում, հունիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:10-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի եւ Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել են:

Բախման հետեւանքով Mercedes-ը մասամբ փակել է ճանապարհը, իսկ Opel-ն էլ բախվել է ծառին: Վաղարշապատի հրշեջ-փրկարարները ծառից որոշ հատված էլեկտրական սղոցով մասնատել են, որպեսզի կարողանան հոսանքազրկել ավտոմեքենան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածների ինքնությունը: