Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

1. Կենտրոն — թիվ 1

2. Արաբկիր — թիվ 25, թիվ 31

3. Աջափնյակ — թիվ 47, թիվ 50

4. Ավան — թիվ 52

5. Դավթաշեն — թիվ 60, թիվ 62

6. Էրեբունի — թիվ 64, թիվ 66

7. Մալաթիա-Սեբաստիա — թիվ 91, թիվ 96

8. Նոր Նորք — թիվ 100, թիվ 114

9. Նորք-Մարաշ — թիվ 122

10. Նուբարաշեն — թիվ 125

11. Շենգավիթ — թիվ 126, թիվ 139

12. Քանաքեռ-Զեյթուն — թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի»։