Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

1․ Կենտրոն — թիվ 1

2․ Արաբկիր — թիվ 25, թիվ 31

3️․ Աջափնյակ — թիվ 47, թիվ 50

4️․ Ավան — թիվ 52

5️․ Դավթաշեն — թիվ 60, թիվ 62

6️․ Էրեբունի — թիվ 64, թիվ 66

7️․ Մալաթիա-Սեբաստիա — թիվ 91, թիվ 96

8․ Նոր Նորք — թիվ 100, թիվ 114

9️․ Նորք-Մարաշ — թիվ 122

10․ Նուբարաշեն — թիվ 125

11․ Շենգավիթ — թիվ 126, թիվ 139

12․Քանաքեռ-Զեյթուն — թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։

Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։