ԿԺԴՀ-ն անձնակազմը վերադարձնում է ապառազմականացված գոտու պահակակետեր, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:

ԿԺԴՀ գլխավոր շտաբը հայտարարել է, որ քննարկում է սահմանամերձ շրջաններում զորքերի տեղակայման ծրագիրն ու այնտեղ զորավարժությունների վերսկսկումը: ԿԺԴՀ-ն խոստացել է նաեւ ապառազմականացված գոտու դիտակետեր ուղարկել ոստիկանության ծառայողների:

Գործակալության տվյալներով՝ հյուսիսկորեական կողմի պահակակետերում մի քանի զինվորի են նկատել: Ըստ հաշվարկների՝ ԿԺԴՀ-ի կողմից ապառազմականացված գոտում հաշվարկվում է 150 դիտակետ: Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մոտ 100 հյուսիսկորեացի զինվորական է նկատվել Կեսոն արդյունաբերական համալիրում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի պայթեցումից հետո:

«Մենք ուշադիր հետեւում ենք հյուսիսկորեացի զինվորականների տեղաշարժին, սակայն որեւէ ուղիղ գործողություն չի նկատվել»,-ասել է Հարավային Կորեայի շտաբերի պետերի կոմիտեի քարտուղար, գնդապետ Կիմ Չժուն Նակը:

Միջկորեական հարաբերություններն էլ ավելի են սրվել, երբ հունիսի 16-ին Հյուսիսային Կորեան պայթեցրել է Կեսոն արդյունաբերական համալիրում Հարավային Կորեայի հետ համատեղ կապի գրասենյակը: Մինչ այդ հյուսիսկորեական կողմը բազմիցս սպառնացել է պայթեցնել գրասենյակը եւ նույնիսկ դուրս գալ Կորեայի Հանրապետության հետ համաձայնագրից, եթե Հարավը չդադարեցնի ակտիվիստներ ուղարկել ԿԺԴՀ տարածք: