ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 42-ը չի զեկուցվում, եւս 1 հարց գաղտնի է:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

—              Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին փոփոխված և վերաշարադրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրին և այդ համաձայնագրի համաձայն կնքվող ուղղակի պայմանագրին հավանություն տալու մասին,

—              «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

—              Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,

—              «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

—              «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

—              «Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին,

—              Արտեմ Արթուրի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին եւ այլ հարցեր: