Իրանը պատրաստ է Կիեւ ուղարկել հունվարին խոցված ուկրաինական Boeing-ի «սեւ արկղերը», եթե Ուկրաինան կարողանա հետեւել բոլոր տեխնիկական պայմաններին: Այս մասին, Tasnim-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին:

Նա նշել է, որ հարցը, թե ուր ուղարկել ինքնագրերը՝ Ուկրաինա, թե Ֆրանսիայի Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության եւ վերլուծության բյուրո (BEA), տեխնիկական է, այլ ոչ թե քաղաքական:

Էսլամին նշել է, որ եթե բոլոր պայմանները չպահպանվեն, ապա տվյալները կփոխանցվեն Ֆրանսիային:

Նա հավելել է, որ ամեն դեպքում ինքնագրերի վերծանումը ենթադրում է Իրանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ ինքնաթիռը արտադրող ընկերության ներկայացուցիչների ներկայություն: