ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բոլթոնի գրքում ընդգրկված գաղտնի տեղեկությունը խախտում է օրենքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նա խախտել է օրենքը: Դա գաղտնի տեղեկություն է, եւ նա թույլտվություն չի ունեցել»,-հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանի միջոցով պահանջել է դադարեցնել Բոլթոնի գրքի հրապարակումը:

Գրքում Բոլթոնը քննադատում է Թրամփին եւ նրա գործողությունները: