Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց լիովին վերազինված և հիմնանորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այսօր խորհրդականիս և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղա Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ մասնակցեցի շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությանը, հանդիպում և քննարկում ունեցա բուժանձնակազմի հետ, ինչպես նաև բուժկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկեցինք բժշկական կենտրոնում իմ աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը:

 Ի ուրախություն մեզ, պետք է նշեմ, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանը Covid19-ի դեմ պայքարի առումով բավականին լավ վիճակում է գտնվում, այստեղ մենք չենք ունեցել համավարակի խոշոր օջախային բռնկումներ: Դա մեր բուժաշխատողների գրագետ, նվիրված ու միասնական աշխատանքի արդյունքն է, ինչի համար իմ խորին երախտագիտությունը հայտնեցի նրանց:
 Մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված ծրագրերի շրջանակում այսօր մեկ կարևոր ձեռքբերում արձանագրեցինք՝ շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր ու վերազինված բաժանմունքի շահագործումը: Մյուս կարևոր և առավել մաստաբային քայլը լինելու է բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգումը, որի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Համավարակի պատճառած անհարմարությունները չպետք է խանգարեն կյանքի կոչել այս կարևորագույն ծրագիրը:
Եվս մեկ անգամ փաստեցի, որ կայուն զարգացման ռազմավարական ծրագրերի անխափան ընթացքը քաղաքական և հումանիտար առաջնահերթություն է մեզ համար: Քայլ առ քայլ կյանքի կկոչենք բուժկենտրոնի տեխնիկական վերազինման ծրագրերը:
Մեր հարգելի գործընկերներին տեղեկացրեցի, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ նոր բուժկենտրոնի կառուցման համար տարածքի փնտրտուքների մեջ ենք: Ունենալու ենք արդի սարքավորումներով բժշկական կենտրոն, որն առաջատար է դառնալու տարածաշրջանում: Ընթացքի մեջ են նախագծանախահաշվային աշխատանքները: Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թ. վերջին:
Ճիշտ է, համավարակը բավականին շեղեց մեզ տնտեսական զարգացման արագ ընթացքից, բայց դա չի կարող խոչընդոտել Կոտայքի մարզի զարգացմանն ու կոտայքցու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Այս տարի մեր մարզից Կառավարությանն ենք ներկայացրել 105 սուբվենցիոն ծրագիր, որի 30%-ն արդեն հաստատվել է:

Ի գո’րծ:
#էտալոնայինԿոտայք ունենալո՛ւ ենք»,- գրել է մարզպետը:

На изображении может находиться: один или несколько человек

На изображении может находиться: 5 человек

На изображении может находиться: 1 человек, стоит

На изображении может находиться: 3 человека, люди стоят

На изображении может находиться: стол и в помещении

 

На изображении может находиться: в помещении