Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանը քիչ անց կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների՝ դատավորի Ռոբերտ Պապոյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշումը։

Նշենք, որ դատարանը  քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ընթանում է դռնփակ։

Դատարանի բակում ու հարակից տարածքներում մեծ թվով ոստիկաններ կան։

Դատարանի բակում են նաև ԲԿՀ պատգամավորները։ Նրանցից երկուսին այսօրչ ոստիկանները տուգանել են դիմակ չկրելու համար։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ–ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։

Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։