Այն բանից հետո, երբ Գերմանիայի Դաշնային դատախազությունը Մոսկվային մեղադրել է Բեռլինում չեչեն նախկին դաշտային հրամանատար Զելիմհան Հանգոշվիլիի պատվիրված սպանության մեջ, Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով:

«Դաշնային կառավարությունն իրավունք կվերապահի այդ գործով հետագա գործողություններ ձեռնարկել»,-հայտարարել է նա, հաղորդում է DW-ը:

Մաասի խոսքով՝ այդ նույն օրը ՌԴ դեսպանը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ: Նա իրավիճակը լուրջ է անվանել: Նա նաեւ նշել է, որ Գերմանիայից արտաքսվել է 2 ռուս դիվանագետ:

Երկրորդ չեչենական պատերազմի տարիների նախկին դաշտային հրամանատար Զելիմհան Հանգոշվիլին, ում Ռուսաստանը մեղադրում է ահաբեկչության մեջ, գնդակահարվել է Բեռլինում 2019-ի օգոստոսին: Ենթադրյալ մարդասպանը՝ ՌԴ քաղաքացին, նույն օրը ձերբակալվել է: