ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ մեկնարկում է նրան ազատությունից զրկելու ԱԱԾ միջնորդության հարցի քննարկումը։ Գագիկ Ծառուկյանին ողջունեցին նրա կուսակից գործընկերները։ Լրագրողներին՝ Ծառուկյանին մոտենալ ոստիկանները թույլ չտվեցին։
Դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։Հիշեցնենք, որ երեկ դատարանի բակում էին նաեւ ՀՅԴ–ականները եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։
«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։