Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը դեռեւս չի քննվել:

Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):