ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կանցկացվի հուլիսի 10-ին, հաղորդում է L’Équipe-ը։

Սպասվում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը «ութի եզրափակիչ» ձեւաչափով կանցկացվի օգոստոսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

Քառորդ եզրափակիչ արդեն դուրս են եկել Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Ատալանտան», Փարիզի ՊՍԺ-ն եւ գերմանական «ՌԲ Լայպցիգը»։

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներից դեռ չեն անցկացվել «Յուվենտուս» — «Լիոն», «Բարսելոնա» — «Նապոլի», «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ», «Բավարիա» — «Չելսի» խաղերը, որոնք նախատեսված է անցկացնել օգոստոսի 7-8-ին։

Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը դադարեցվել է մարտին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։