Կառավարությունը ներկայացրել է, թե որոնք են Կորոնավիրուսով (covid 19) պայմանավորված հանրային սննդի կազմակերպությունների համար սահմանված հիմնական կանոնները:

Դրանք ներկայացնում ենք ստորեւ.

«Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը եւ բերանը:

Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ:

Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում:

Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել եւ հայտնել ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին:

Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի եւ զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝

ախտահանիչներով տարողություններ,

անձեռոցիկներ,

դիմակների եւ ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ:

Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում:

Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջեւ պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն:

Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի:

Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:

Արգելվում է նարգիլեի օգտագործումը: