ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանից: Նա լրագրողների հարցերին չպատասխանեց:

Փոխարենը Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջնորդել են դատական նիստը հետաձգել, քանի, որ գործերի նյութին պետք է ծանոթանան:

Դատական նիստը կշարունակվի վաղը, ժամը 16:30-ին: