ՀՀ կրթության տեսչական մարմինը  կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնում է ամենօրյա ռեժիմով։

Այսօր մշտադիտարկումներ իրականացվել են Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում մշտադիտարկում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը՝ մանկապարտեզների հոսող տաք եւ սառը ջրով ապահովված լինելը, փակվող կափարիչով աղբամանների առկայությունը, սպասքի լվացման կանոնների պահպանումը եւ այլն։