«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարև Ձեզ, եկել եմ խոսեմ, որ այսօր Ամոյան Ռոմանի բերման ենթարկելու դեպքի մասին, որին որպես մարզիկ մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Սակայն, ես Ռոմանի դեպքը չեմ դիտարկում առանձին, որովհետև ինձ համար ինքն առաջին հերթին ՀՀ քաղաքացի է, ով ոչնչով առավել չէ ՀՀ մյուս քաղաքացիներից։ Ես այն կարծիքին եմ, որ ոստիկանական համակարգում ցանկացած նմանատիպ դեպք, որտեղ կա անհամաչափության մի փոքրիկ կասկած պետք է պարտադիր քննվի և արվեն համապատասխան եզրակացություններ, այդպես են հասնում պրոֆեսիոնալիզմի կատարելության։
Միևնույն ժամանակ ուզում ասել, որ պարզապես խելռում եմ հիմնավորումից, թե բա՝ արա չեմպիոն տղա եմ թողեք, թե բա չեմպիոնին բան ասել չի կարելի, թե բա Բաքվում ազերի ա փռել տատամիին, նենց եք ասում, ոնց որ դա ոչ թե իր ընտրած կյանքի ճանապարհն ա եղել, այլ ստիպել ենք գնա անի, թե բա՝ հերոսին չի կարելի, թե բա՝ թագավորին չի կարելի, թե բա՝ սրբերին չի կարելի, թե բա՝ լրբերին չի կարելի: Այ մարդ, դա ի՞նչ ասելու բան ա, ով ա՞ հորինել այդ տխմար միֆը, ով ա՞ ասում, որ այս աշխարհում տենց երևույթ կա կամ տենց մարդ կա, որին չի կարելի ինչ-որ բան ասել կամ պետք եղած ժամանակ անել: Դա ի՞նչ կարծրացած կաղապար ա, այսքան տարի դրա դեմը պայքարեցինք ամենակարևոր բանի դեմ՝ կարծրացած կաղապարները ու տաբուները կոտրելու դեմ՝ պնդելով, որ արտոնյալներ չկան, բայց ոնց որ տեղ նորմալ չի հասել:
Նույնն ա, ինչ-որ ես ասեմ՝ Վարչապետին չի կարելի քննադատել, Նախագահին չի կարելի քննադատել, Կառավարությանը չի կարելի քննադատել, ինձ չի կարելի բան ասել, այսքան արած ունեմ ժողովրդավարության հաստատման գործում, ա ո՞նց կարամ տենց բան ասեմ, ոչ միայն կարելի ա, այլ նաև պարտադիր ա, անհրաժեշտ ա, ասել տեղին կարելի ա բոլորին, անխտիր բոլորին և ամեն ինչի մասին, բայց շատ կարևոր ա ասելիքը լինի տեղին ու հիմնավոր փաստարկներով: Այսքանը: Գնացեք քնեք:

Շնորհակալություն ուշադրության համար»: