Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Հրայր Կ․, ծնված 1964 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Խաչիկ Խ․, ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները Հրայր Կ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Խաչիկ Խ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: