ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում, դրանք, մասնավորապես, կտարածվեն երկրի նախագահ Բաշար Ասադի եւ նրա տիկնոջ վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ այսպես կոչված, Ցեզարի կամ Սիրիայի Քաղաքացիական բնակչության պաշտպանության ակտի (CAESAR Syria Civilian Protection Act) շրջանակում Սիրիայի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները չեն տարածվում հումանիտար օգնության ցուցաբերման վրա: Վաշինգտոնը շարունակում է այն տրամադրել, այդ թվում՝ սիրիական կառավարութայն վերահսկողության տակ եղող շրջաններում:

««Ցեզարի օրենքը» եւ Սիրիայի դեմ ԱՄՆ մյուս պատժամիջոցները չեն առնչվում Սիրիայի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օգնությանը եւ չեն խոչընդոտում Սիրիայի հյուսիս-արեւելքում կայունության հաստատման մեր գործունեությանը»,- նշված է փաստաթղթում:

«Մենք մեր հումանիտար աջակցությունը կշարունակենք նույնիսկ այն շրջաններում, որոնք գտնվում են ռեժիմի վերահսկողության տակ»,- ընդգծվում է Պոմպեոյի հայտարարության մեջ: