Հունիսի 14-ից ԱԱԾ-ի մոտ գտնվող քաղաքացիները  հրմշտոցի ժամանակ կորցրել են իրեց իրերը՝ ոսկյա շղթա, դրամապանակ։

«Տղաներից մեկի շղթան կորավ, որ հիշատակ էր տատից, մյուսի վզնոցը՝ 40 գրամ, ևս կորել է»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։

«Ոստիկանություն չեմ դիմել, իրավապաշտպաններին եմ ասել, խոստացել են այդ գործով զբաղվել։ Կիրակի Նալբանդյան փողոցից բոլորի աչքի առջև մտել եմ խանութ՝ ոստիկանների համար ջուր և սուրճ առնելու։ Ինձ ծանոթ ոստիկաններից կային կանգնած։ Մեր եղբայրներն են, հո թշնամի՞ չեն։ Սուրճ բաժանելու ժամանակ, երբ դալանի մոտով անցել եմ, թեքվել եմ ձախ՝ տղաներին ջուր ու սուրճ եմ տվել, ուզել եմ իջնել ներքևի խաչմերուկի կողմը՝ ծանոթ ավտոտեսուչներին ևս ջուր ու սուրճ տալու, բայց ոչ ճիշտ ժամանակին ոչ ճիշտ տեղում հայտնվեցի։ Ինձ ալուկուլ արեցին, ոստիկանին ասացի, որ թողնի, քանի որ վզիս շղթայից է բռնել։ Մեկը վզիցս էր բռնել, մեկն էլ մեջքիցս էր հրում։ Որ հրեց՝ կտտոցը եկավ։ Գոռում, ասում եմ՝ ախպերս, ցեպս․․․։ Մինչև վերջ գնալու եմ, որովհետև դա իմ երեխայի վզնոցն է:

Մարդու իրավունքի պաշտպանները, որ եկել էին ոստիկանության բաժանմունք, այդ մասին ես իրենց էլ եմ ասել։ Ինձ ասում են՝ կարող է՝ քաղաքացի է գողացել, ասում եմ՝ եթե ինձ քաղաքացի է բերման ենթարկել, ուրեմն խնդիր չկա։ Բայց ինձ ոստիկան է բերման ենթարկել։ Ես ոչ մեկի դեմ չեմ բողոքելու, միայն վզնոցս թեկուզ տանեն մի տեղ գցեն, ասեն՝ այսինչ տեղն է, գնա վերցրու»,- մանրամասնեց Ալբերտ Գրիգորյանը։