Փետրվար 26-ից ի վեր առաջին անգամ, երբ Վրաստանում հայտնաբերվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, վերջին օրվա ընթացքում ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել: Այս մասին ավանդական առավոտյան ճեպազրույցին ասաց Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է «Sputnik-Վրաստան»-ը:

StopCov կայքի փոխանցմամբ՝ երեկվանից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը չի փոխվել. լաբորատոր ճանապարհով հաստատված կորոնավիրուսի դեպքերը 879-ն են:

Միեւնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 20 հիվանդ: Նրանց ընդհանուր թիվը 724 է: Վրաստանում COVID-19-ից մահացել է 14 մարդ:

Այս պահի դրությամբ 2.710 քաղաքացի գտնվում է կարանտինում, 267-ը՝ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո:
Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է արտասահմանից: