Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվելու է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնոդությունը՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանը և Արման Աբովյանը հայտնեցին, որ մեծ անակնկալներ են սպասվում, կլինեն նաև հայտարարություներ, հայտարարությամբ հանդես կգա նաև Գագիկ Ծառուկյանը։