84 տարեկանում մահացել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայրը՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Պորոշենկոն: Այս մասին հայտնում են «Եվրոպական համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

Նախօրեին ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, որ Պորոշենկոյի հայրը մահացել է կաթվածի հետեւանքով:

Կուսակցության անդամները ցավակցություն են հայտնել Պորոշենկոյի ընտանիքին: