Իմ կյանքում երեք այսպիսի դրվագ է եղել. առաջինը եղել է 1996-ի սեպտեմբերին, երկրորդը՝ 2015-ի հայտնի փետրվարյան դեպքերն են, եւ հիմա երրորդ դրվագն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, 1996-ի սեպտեմբերի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ին հրաժարական տվեց. «2015-ի փետրվարի դեպքերից հետո 2018-ին նախորդ իշխանությունը հրաժարական տվեց: Հիմա տեսնենք՝ ինչ է կատարվելու: Պետք է գնա քաղաքական պայքար: Երբ որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական տա, նույն օրը երեկոյան փոխանակ քաղաքական պայքարի կանոններով գնա պոլեմիկան, անցանք հաշվեհարդարների եւ շանտաժների դաշտ: Այսինքն կարեւոր չի՝ ինչ է ասվում, ասում են՝ դուք դավաճաններ եք, հիմա պատերազմական վիճակ է, դուք սա եք անում, նա եք անում: Այսինքն եթե պատերազմական իրավիճակում սթափ գնահատական է տրվում, որ պարտությունը պարտության հետեւից գնում է, ի՞նչ պետք է անենք: Այսինքն չգա՞նք ասենք՝ եղբայր, էս ինչ է կատարվում»,-ասաց Միքայել մելքումյանը:

Նրա խոսքով, հիմա սկսվում է մի նոր իրավիճակ. «Հիմա պետք է գիտակցեք, որ ՀՀ քաղաքական կյանքում, հանրային կյանքում մի նոր վիճակ է առաջանում: Այդ դեպքում գնում է մնացած ուժերի կողմից տոտալ մոբիլիզացիա: Այդպես չի, որ երկիրը տանում եք բռնապետական բանի եւ ով խելոք չմնա, ասեք՝ խելոք մնա, քեզ շարքից կհանեմ, քրգործ կհարուցեմ, կփակեմ:

Դուք տարաք նրան, որ մյուս քաղաքական ուժերը ստիպված մոբիլիզացվելու են իրենց զինանոցում գտնվող բոլոր գործիքներով: Դուք եք հրահրել, տարել այս ճանապարհով: Երկիրը թող դուրս գ այս վիճակից, կտեսնենք, դե ուր ենք հասնում»: