«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ», — Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Արամեն՝ անդրադառնալով ոստիկանների կողմից հունահռոմեական ոճի ընբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն:

«Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին, այդ թվում՝ նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի:

Հավելեմ՝ սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել», — նշել է Արամեն:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մոտակայքից, որտեղ քաղաքացիներն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա են իրականացնում, ոստիկանները բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին: