Նոր Զելանդիան անցյալ շաբաթ հայտարարել էր SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու մասին: Հիմա, սակայն, այս երկրում կրկին հայտնաբերել են վարակման նոր դեպքեր:

Կորոնավիրուս են ախտորոշել երկու միջին տարիքի կնոջ մոտ, որոնք վերադարձել էին Մեծ Բրիտանիայից, հայտնում Lenta-ն: Երկիր ժամանելով՝ նրանք ինքնամեկուսացել են. թեստերը ցույց են տվել, որ նրանք հիվանդ են: Նրանց թույլ են տվել մեկ անգամ խախտել կարանտինային ռեժիմը՝ մահացող ազգականին այցելելու համար:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը համաքաղաքացիներին զգուշացրել է, որ այս դեպքերը կարող են վերջինը չլինել, քանի որ արտասահմանից մեծ թվով մարդիկ են վերադառնում: