ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն հասել է խորհրդարան: Նա լրագրողներին հայտնեց, որ առավոտյան իրեն զանգահարել են Կենտրոնի Քննչական բաժնից եւ ասել, որ ունեն որոշում իր աշխատասենյակում անցկացնելու խուզարկություն:

«Ես ասացի՝ սիրով, բայց աշխատանքային ժամը դեռ չի սկսվել, ես գալիս եմ: Ասացին՝ եթե չգաս հիմա, մենք դուռը կջարդենք: Ես ասացի՝ ինչի՞ եք տենց էքստրեմալ սցենարներ նկարագրում, ես գալիս եմ:

Նա նաեւ ուղերձով դիմեց միջազգային եւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին, դեսպանատներին. «Սա տեռոր է, մի լռեք, արձագանքեք, տեսեք ինչ է կատարվում երկրում, որովհետեւ լռությունը ամենասարսափելի բանն է, անտարբերությունն ամենասարսափելի բանն է, որ կարող է կործանել: Եղեք խիզախ, եղեք քաղաքացի  եւ պաշտպանեք ձեր իրավունքները»: