ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր` ճեպարզույցի ժամանակ անդրադարձավ իր՝ քիչ առաջ արած հայտարարությանը, թե քննիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել իր աշխատասենյակում:

«Սա բեսպրեդել է, սա անկասելի բեսպրեդիլ է: Հարգելի՛ հայրենակիցներ, կա՛մ մենք ձեզ հետ միասին կասեցնում ենք էս ոստիկանական, ԱԱԾ-ական տեռորը, կա՛մ մեր երկիրն այլևս ապագա չունի: Ինձ լռեցնել ոչ մի ձև հնարավոր չէ: Ծիծաղելի է մտածել իմ նկատմամբ ինչ-որ քրեական գործ հարուցելու մասին»,- ասաց Զոհրաբյանը: