Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Երեկ 425 դեպք է եղել, մահվան դեպքերի թիվը 9-ն է, եւս մեկ քաղաքացի մահացել է այլ պատճառով։  Մեր մեծագույն խնդիրը այս պահին տեսնում ենք դիմակներ չկրելը։ Պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վաղվանից ՀՀ քաղաքացիները պարտադիր տանից դուրս գալուց պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ քաղաքացին պարտադիր պետք է ունենա կամ անձնագիր, կամ ID քարտ, կամ վարորդական վկայական։ Զուգահեռ դիմակ կրելը շարունակելու է մնալ պարտադիր։ Ի դեպ վարչապետը հայտարարեց, որ վարչական տուգանքներ կկիրառվեն ոչ միայն դիմակ չկրելու, այլեւ անձը հաստատող փաստաղթղի բացակայության պատճառով։ Նա նշեց, որ եթե քաղաքացին դիմակ չի կրում կտուգանվի տասը հազար դրամ, եթե չունի մոտը անձը հաստատող փաստաթուղթ դարձյալ կտուգանվի։ Փաշինյանը նշեց, որ այս կերպ ուժեղացնում են վարչական վերահսկողությունը։

Նոր որոշում, որին չենթարկվողները կտուգանվեն

Նոր որոշում, որին չենթարկվողները կտուգանվեն

Gepostet von Irakanum.am am Dienstag, 16. Juni 2020