Ազգային ժողովում 15:00-ին մեկնարկեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետպանդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությունը, որը կտևեի մինչև 16:00-ն:

Վարման կարգով փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բնականաբար այս գործընթացին չի մասնակցելու: «Հետագա մեր անելիքները և գնահատականները կլինեն հրապարակային»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը: