ԱՄՆ բնակիչ Մայքլ Ֆլորը, ով 70 տարեկանում վարակվել էր կորոնավիրուսով, բուժման ավարտին անհավանական մեծ գումարի՝  1,1 միլիոն դոլարի պարտաթուղթ է ստացել Իսակուայի կլինիկայից, հայտնում է The Time-ը: Բուժման հաշվետվությունը բաղկացած էր 181 էջից: Տղամարդը 62 օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, որից մի քանի շաբաթը՝ արհեստական ​​կոմայի մեջ:

Նա այնքան մոտ էր մահվանը, որ նրա ընտանիքի անդամներին հորդորել էին հրաժեշտ տալ նրան: Տղամարդու խոսքով՝ միայն իր հիվանդասենյակը արժեցել է օրը մոտ 9,700 դոլար: Նա նաև ասել է, որ պարտաթղթի մեջ գրված թիվը կարող է էականորեն մեծանալ, քանի որ այն չի պարունակում բժշկական օգնության, դիալիզի և նրան բուժող բժիշկների վարձատրությունը: Սակայն, ըստ տղամարդու, ապահովագրությունը վճարելու է գումարի մեծ մասը: