Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 024 հազարից:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 436 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 144 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 162 հազար 406 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 117 հազար 859 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 867 հազար 882-ի, մահերինը՝ 43 հազար 389-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 537 հազար 210 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 091-ը: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 333 հազար 380-ի, մահերինը՝ 9 հազար 524-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 295 հազար 889 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 698:

Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 008 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 236 հազար 989, մահերինը՝ 34 հազար 345: Իտալիային հաջորդում է Պերուն, որն առանձնանում է  229 հազար 736 ընդհանուր, 6 հազար 688  մահվան դեպքով:  Հաջորդ տեղում Իրանն է, որը շրջանցել է Գերմանիային: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 189 հազար 876 է,  մահերինը՝ 8 հազար 950: Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը  հասնում է 187 հազար 706 է, մահերի թիվը կազմում է  8 հազար 873:

Գերմանիային հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 178 հազար 239 է, մահերինը՝ 4 հազար 807: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 49-ով: Սա նկատելի ավելացում է, հաշվի առնելով, որ վերջին շրջանում նոր դեպքերի թթիվը մինչև 10-ի շրջանակում էր: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 181,  որից ապաքինվել է 78 հազար 370-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 132 հազար 048 հաստատված դեպք կա:

Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 79 հազար 602, մահերինը՝ 73: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 44 հազար 598 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1575 մարդ:  ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 294 է, մահացածներինը՝ 289: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 36 հազար 431-ի, մահացածներինը՝ 298-ի: Իրաքում գրանցվել 20 հազար 209 վարակվածության, 607՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1464 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 177-ի: Մահացել է 6 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: