Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն է դարձել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ:

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ:

Եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում:

i