Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևելյան շրջանում՝ Կախեթի մարզում: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն:

Սեյսմոլոգիական վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:47-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ):

Ցնցումների օջախը տեղակայված է եղել 16 կմ խորությամբ Զեմո Խալացանի գյուղում՝ Դեդոփլիսծղարո քաղաքից դեպի հարավ-արևելք:

Հիշեցնենք, որ նախօրեին 5.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայում, ինչի հետևանքով վնասվել էր Բինգլյոլ քաղաքի ժանդարմերիայի տեսահսկման աշտարակը: