Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 13-ի  դրությամբ  կայացվել է  2873 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է 27 902  ստուգում,  որից միայն 466-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։